Հայաստան Մ-17 - Բելառուս Մ-17՝ 0:0
Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը նույնպես կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 25-ին, ժամը 18:00-ին: