211652_close_icon
views-count2907 դիտում article-date 11:18 09-09-2014

ՖԱՖ-ը երթ է կազմակերպում Հայաստան - Բելառուս խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին ճակատ շարժումը` FAF-ը, Հայաստանի և Բելառուսի երիտասարդական հավաքականների մրցավեճից առաջ երկրպագուների երթ է կազմակերպելու դեպի «Հրազդան» մարզադաշտ: Այդ առիթով, ՖԱՖ-ը տարածել է հետևյալ հայտատարությունը. «Սեպտեմբերի 9-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2017 թվականի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բելառուս հանդիպումը: FAF-ը, խաղից առաջ, կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: «Քանի որ, այս անգամ, խաղը տեղի է ունենալու «Հրազդան» մարզադաշտում, հետևաբար, փոխվել է նաև հավաքատեղին: Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին կոչ ենք անում, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, միանալ մեզ Երևանի կոնյակի գործարանի մոտ: Սա կլինի այս մրցափուլում մեր երիտասարդականի վերջին փորձությունը: Աջակցենք նրանց հենց մարզադաշտից»

Նմանատիպ նյութեր