Բաթումիում մեկնարկել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Բելառուսի թիմի հետ: Այժմ մեր թիմը 10 միավորով զբաղեցնում է 4-13-րդ հորիզոնականները:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեհաստանն ու Ադրբեջանը` 12-ական միավոր:
Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կխաղա ԱՄՆ-ի հավաքականի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթեւ Աբրահամյանը:
7-րդ տուրից հետո Հայաստանի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի թիմերը 11-ական միավորով առաջատարներն են:
Հայաստան-Բելառուս, Հայաստան-ԱՄՆ մրցամարտերի ուղիղ ընթացքը՝ այստեղ.