Մատաղը բաժանվեց Շուռնուխի բնակիչներին, հայրենանվեր հայորդիներին, սահմանապահներին, նաև՝ բարեկամ ռուս սահմանապահներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շուռնուխի բնակիչների հետ համատեղ նախաձեռնությամբ ու Տեր Ահարոն քհն. Մելքումյանի ձեռամբ, այսօր Բղենո Սբ. Նորավանքում կատարվեց մատաղի օրհնության կարգ: Մատաղը բաժանվեց Շուռնուխի բնակիչներին, հայրենանվեր հայորդիներին, սահմանապահներին, նաև՝ բարեկամ ռուս սահմանապահներին: Նպատակն էր՝ Սյունյաց քաջորդիների միասնության ուխտի ամրապնդումը և հաստատումը մեր սերունդներին հաղթական գալիք պարգևելու պարտավորվածության համոզմունքի մեջ: Տեր հայրը հանդես եկավ գոտեպնդող խոսքով՝ շեշտելով, որ մենք պետք է ամուր կանգնենք մեր հայրենի հողին, ամուր պահենք մեր սահմանները, չներելով որևէ դավաճանական արարք` չընկճվենք, լծվենք հայրենիքը հետ բերելու նվիրական գործին։