1225 դիտում
19:50 21-06-2014
Հայաստանը ամենախաղաղասեր երկրների ցուցակում 97-րդն է, Ադրբեջանը՝ 123-րդը
The Institute for Economics and Peace միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհի խաղաղասեր պետություններ-2014» տարեկան վարկանիշային աղյուսակը: Այն կազմվում է՝ հիմնվելով տվյալ պետության տարածքում բռնության աստիճանի և իր արտաքին քաղաքականության ագրեսիայի մակարդակի վրա:
Ուսումնասիրությունների արդյունքները որպես մեկնարկային կետ են ծառայում «Մարդկության հեռանկարները» մասշտաբային նախագծի համար, որը մասնագիտացած է մեր մոլորակի վրա զարգացման կայունության և խաղաղության փոխկապակցման բացահայտման գործում: Աղյուսակը կազմվել է 3 հիմնական խմբերի դասակարգված 22 որակների և քանակական ցուցանիշների հիման վրա:
Ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 123-րդ: խաղաղասիրության տոկոսն այս տարի կազմել է ընդամենը 4%, քանի որ հաշվի են առնվել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում տեղի ունեցող զինված բախումները:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ 2008 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում խաղաղասիրության պայմանների բարելավում նկատվում է 51, հակառակ երևույթը՝ 111 պետություններում:
Կազմվել է նաև վարկանիշային աղյուսակն այն 10 երկրների, որոնցում անվտանգության և անկայունության ռիսկային աստիճանն ամենաբարձրն է՝ 90%: Այդ երկրներն են՝ Արգենտինան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Զամբիան, Հաիթին, Չադը, Նեպալը, Լիբերիան և Քաթարը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան; Իսկ այդ նույն ցուցակի մնացյալ 9 հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Կանադան, Ճապոնիան, Բելգիան, Նորվեգիան:
Նմանատիպ նյութեր
12414 դիտում
23:09 12-05-2017
Վրաստանը խոսքի ազատության մակարդակով 64-րդն է աշխարհում, Հայաստանը 79-րդը, Ադրբեջանը՝ 162-րդը
1383 դիտում
16:51 03-07-2014
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակներ. Արոնյանը 2-րդն է, իսկ Հայաստանը` 6-րդը
12244 դիտում
21:05 08-04-2017
Վրաստանը աշխարհում 70-րդն է զբոսաշրջության մրցունակության վարկանիշով, Հայաստանը՝ 84-րդը
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
484 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN