Կասիլյասը «Ռեալի» մարզաբազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը «Պորտու» տեղափոխվելու հարցը մոտ է հանգուցալուծմանը:
Այսօր առավոտյան 34-ամյա լեգենդար դարպասապահը ժամանել է ակումբի մարզաբազա, թեպետ թիմի մարզումները Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ սկսվել էին մեկ ժամ առաջ:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Կասիլյասը եկել էր հրաժեշտ տալու թիմակիցներին, իրերը հավաքելու և իր տրանսֆերի վերջին հարցերը քննարկելու համար:
Կասիլյասը «Պորտուի» հետ երկամյա պայմանագիր է կնքելու, իսկ դրա մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս: