Իկեր Կասիլյասը չի զսպել արցունքները. «Եկավ «Ռեալին» հրաժեշտ տալու օրը». տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը այսօր հրաժեշտի մամուլի ասուլիսում խոսել է ակումբի հեռանալու մասին:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել են ինձ հետ կիսելու այս առանձնահատուկ օրը: Ցանկանում եմ հրաժեշտ տալ բոլոր նրանց, ովքեր աջակցում են «Ռեալին»:
Ես «Պորտու» եմ հեռանում հույսով և հավատով, որ դա կարող է ճակատագիր դառնալ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի այնտեղ ոչ ոքի հուսախաբ չանեմ:
25 տարի անց եկավ այդ ծանր օրը. օր, երբ ես հրաժեշտ եմ տալիս ակումբին, որն ինձ տվել է ամեն ինչ: Ես զգում էի, որ ինձ սիրում են և հաջող, և անհաջող պահերին: Ես մեծացել եմ այս ակումբում՝ ապրել նրա արժեքներով:
Հուսով եմ, որ ինձ կհիշեն որպես լավ մարդ: Որտեղ էլ ես տեղափոխվեմ, ես միշտ կրկնելու եմ. «Hala Madrid!», ասել է Կասիլյասը:
Նշենք,, որ Իկեր Կասիլյասը հանդիսանում է բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր իսպանացի դարպասապահը: «Ռեալի» կազմում 1998-2015թթ. 510 խաղ է անցկացրել: 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: