Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Սոսիեդադ»-ից. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս անակընկալ պարտություն կրեց «Ռեալ Սոսիեդադ»-ից: Կառլո Անչելոտիի սաները 2:0 հաշվով հաղթելուց հետո համարձակվեցին մրցակցին զիջել 2:4 հաշվով:
Խաղասկզբը բավականին հաջող դասավորվեց «Ռեալ»-ի համար: Արդեն 11-րդ րոպեին Ռամոսի և Բեյլի դիպուկ հարվածներից հետո մադրիդցիները երկու գնդակի առավելություն ստացան: Սակայն մինչև խաղակեսի ավարտը Ինյիգո Մարտինեսի և Դավիդ Սուրուտուսայի գոլերի շնորհիվ թիմերը ընդմիջման գնացին 2:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում նույն Սուրուտուսան իր թիմին առաջ մղեց հաշվի մեջ, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Կարլոս Վելան ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
[b]«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ»`4:2[/b]
Գոլեր` Մարտինես 35’, Սուրուտուսա 41’, 65’, Վելա - Ռամոս 5’, Բեյլ 11’