739 դիտում
16:00 20-06-2014
Դեբեդ գետն անցնելով` առանց փաստաթղթերի հատել է ՀՀ պետական սահմանը
Հունիսի 19-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013 թ. մայիսի 11-ին, ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով` առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
26978 դիտում
23:40 16-06-2016
Դեբեդ գետն ընկած երիտասարդի դին հայտնաբերելու աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
565 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
625 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք