211652_close_icon
views-count27389 դիտում article-date 23:40 16-06-2016

Դեբեդ գետն ընկած երիտասարդի դին հայտնաբերելու աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Տավուշի մարզի Այրում գյուղի համանուն կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում, Արճիս գյուղի բնակիչ 22-ամյա Արեն Մուսայելյանի որոնողական աշխատանքները եղանակի անբարենպաստ պայմանների և մթության պատճառով դադարեցվել են։ Այսօր ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վազ 21- 011 58..847 համարանիշի ավտոմեքենայով Ա․Մուսայելյանը ընկել է Դեբեդ գետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գյուղը գյուղապետի գլխավորությամբ, ինչպես նաև տեղի հրշեջ-փրկարարների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակական գումարտակի, 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, մի քանի ժամ որոնողական աշխատանքներ էին կատարում։ Ցավոք ոչ մի արդյունք չունեցան։ Տեղում են նաև ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հայկ Բեգլարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր