211652_close_icon
views-count1354 դիտում article-date 21:59 19-06-2014

ԱԱ-2014. Կոլումբիան մեկ ոտքով 1/8 եզրափակիչում է. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի խաղում Կոլումբիայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Կոտ դ’Իվուարի հավաքականին: Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: 64-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ջեյմս Ռոդրիգեսը բացեց խաղի հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Խուան Կինտերոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին Ժերվինյոյի ջանքերով աֆրիկացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Կոլումբիան երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գործնականորեն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: [b]Կոլումբիա – Կոտ դ’Իվուար`2:1[/b] Գոլեր` Ռոդրիգես 64’, Կինտերո 70’ – Ժերվինյո 73’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր