Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց Գյումրի. ֆոտոշարք
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր բարեգործական այց է կատարել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն-գիշերօթիկ դպրոց: Այցի շրջանակում Մխիթարյանը մանկատան սաների հետ խաղացել է շախմատ, թենիս:
« Ես բախտավոր եմ այցելել Նանսենի անվան մանկատուն-գիշերօթիկ դպրոց և լավ ժամանակ անցկացնել նրանց հետ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ նախկին ակումբին` «Շախտյոր»-ին, որը նպաստեց մանկատան վերանորոգմանը»,-ասել է Մխիթարյանը: