Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Գյումրի՝ գեղեցիկ տեսանյութով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց էր կատարել Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան մանկատուն:
Անցյալ տարի Հենրիխ Մխիթարյանի և նրա նախկին թիմի` «Շախտյոր»-ի օժանդակությամբ Գյումրու «Նանսենի» անվան երեխաների հոգածության և խնամքի կենտրոնում բացվել էր մանկական սրահ: Գեղեցիկ տեսանյութի միջոցով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մխիթարյանի այցի հիշարժան պահերը:
Տեսանյութը՝ «Շանթ-Գյումրի»-ի հեռուստաօպերատոր, Մխիթարյանի հավատարիմ երկրպագու Արթուր Մելիքյանի