Հենրիխ Մխիթարյանը իր 10-րդ գոլային փոխանցումը կատարեց Բունդեսլիգայում
Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել է «Մայնց»-ին: Խաղի առաջին 20 րոպեներից հետո տանտերերը հաղթում են 2:1 հաշվով: 18-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին առաջ է մղել իր թիմին:
Այդպսիով Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը 10-րդ գոլային փոխանցումը կատարեց և այդ ցուցանիշով հավասարվեց իր թիմակից Մարկո Ռոյսին: