211652_close_icon
views-count7952 դիտում article-date 22:25 18-06-2014

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. բախվել են 5 ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում թիվ 38/1 շենքի դիմաց բախվել են Lexus մակնիշի 35 OP 992 համարանիշի, Mercedes մակնիշի 77 NL 101 համարանիշի, BMW մակնիշի 05 LU 445 համարանիշի, Renault մակնիշի 34 AD 995 համարանիշի և Daewoo Nexa մակնիշի L 0636 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Երևանի ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար չէր եղել, քանի որ «գայի» տղաները օպերատիվ էին աշխատում: Նախնական տվյալներով Lexus-ին պատճառված նյութական վնասը կազմում է 60.000 դրամ, Mercedes-ինը` 240.000, BMW մակնիշի մեքենայինը`240.000, Daewoo Nexia-ինը` 90.000, իսկ Renault-ինը` 600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր