10074 դիտում
20:49 02-08-2014
Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. բախվել են Lada-ն, Nissan-ը, Opel-ը, Toyota-ն, Mercedes-ն ու Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Lada 2170 մակնիշի 19 OU 112 համարանիշի, Volswagen մակնիշի 33 PS 408 համարանիշի, Nissan մակնիշի 34 MV 369 համարանիշի, Opel մակնիշի 34 DS 372 համարանիշի, Mercedes մակնիշի 33 VL 593 համարանիշի և Toyota Camry մակնիշի 941 LL 11 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Նախնական տվյալներով Lada 2170 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 250.000, Volswagen-ինը` 285.000, Nissan-ինը` 60.000 դրամ, Mercedes-ինը` 285.000, Toyota Camry-ինը` 200.000, իսկ Opel -ինը` 250.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, Lada, Volswagen և Nissan մակնիշի մեքենաների [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ յուրաքանչյուրը 65.000, Mercedes-ինը` 49.000, Toyota Camry-ինը` 155.000, իսկ Opel-ինը` 32.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+