16798 դիտում
09:07 15-01-2015
Շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. բախվել են Volkswagen Touareg-ը, 2 Mercedes-ները և Лада-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ամիրա Պալաս» մոթելի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Արտակ Ավետիսյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 88 OQ 088 համարանիշի, 35-ամյա Սամվել Քոչարյանի վարած Mercedes S430 մակնիշի 45 SV 005 համարանիշի, 28-ամյա Արա Սանամյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 77 LS 171 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Էդգար Պետրոսյանի վարած Mercedes ML մակնիշի 30 LS 733 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21150-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ S430 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.700.000 ՀՀ դրամ, իսկ VOLKSWAGEN TOUAREG մակնիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ S430 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 110.000 ՀՀ դրամ, իսկ VOLKSWAGEN TOUAREG մակնիշի մեքենայինը՝ 120.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+