1179 դիտում
19:25 18-06-2014
Փոխվարչապետը ներկա է գտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Երեւանի լոկոմոտիվային դեպոյում ներկա գտնվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության արդիականացված ուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը: Միջոցառման ժամանակ հյուրերն ուղիղ տեսակապի միջոցով հնարավորություն ունեցան հետեւելու նաեւ Սանահինի վերակառուցված ուղեմասի շահագործման արարողությանը:
Սանահինի հանգույցն ամբողջապես վերակառուցվել եւ վերազինվել է, իսկ Երեւանում գտնվող ուսումնական կենտրոնը, որի նպատակը երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործումն է, արդիականացվել է, հագեցվել ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:
Փոխվարչապետը ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով երկաթուղային ենթակառուցվածքների նշանակությունը հանրապետության համար:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
15:51 12-11-2015
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին
Այս բաժնից
475 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով