21374 դիտում
22:42 15-03-2016
Գլխավոր դատախազությունում 240 հազար դոլարի և 20 մլն դրամի յուրացման կամ վատման մեջ ՍՊԸ-ի տնօրենը մեղադրում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է փոխանցվել «ՍՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 56-ամյա Արմեն Մկրտչյանի` գլխավոր դատախազին հասցեագրած բողոքի մասին կազմված նյութերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մկրտչյանը հաղորդել է, որ իր կողմից տնօրինվող ՍՊԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև 2014 թ.-ի հուլիսին կնքված պայմանագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և այլ անձանց օգտին օգտագործելով, արհեստական խոչընդոտներ ստեղծելով` մինչև 2015 թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում ձախողել է նույն պայմանագրով նախատեսված իր ՍՊԸ-ի կողմից գնված` թվով 40 բեռնատար վագոնների մատակարարման գործընթացը:
Նա հայտնել է նաև, որ Ս. Վալկոյի կատարած ապօրինությունների հետևանքով իրենց կազմակերպությանը , ինչպես նաև իրենց բողոքի հիման վրա ՀՀ ՏՄՊՊՀ –ի կողմից կայացված թիվ 386-Ա որոշման հիման վրա նշանակված տուգանքի արդյունքում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառվել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 240 հազար ԱՄՆ դոլարի և 20 մլն դրամի նյութական և բարոյական վնասներ:
Գլխավոր դատախազություն բողոքող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մկրտչյանը հայտնում է նաև, որ պայմանագրի պահանջների կատարման ձախողման ընթացքում ինքը պարզել է, որ պայմանագրով վաճառքի համար նախատեսված 40 վագոններից 12 վագոնները պատկանել են այլ կազմակերպություններին և այն յուրացված է եղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Վալկոյի կողմից:
Գլխավոր դատախազության մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նշված գործով զբաղվելու է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
15:51 12-11-2015
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին
2240 դիտում
17:40 18-02-2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին