ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Արձանագրելով համագործակության առկա փորձը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի Ընկերությունը Պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր:
Սերգեյ Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում: