211652_close_icon
views-count41518 դիտում article-date 09:26 09-09-2015

Գեղարքունիքի մարզում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր կոնդուկտորը հոր ընկերոջ Նիվայով 300 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի Գեղամա փողոցի բնակիչ, 22-ամյա Սերգեյ Սարգսյանը իր վարած Վազ 2121 մակնշի 27 ՕՏ 416 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Զովաբերդ-Դդմաշեն ավտոճանապարհին՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Սարգսյանը սալջարդով և կոտրվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Սևան քաղաքի բնակիչ Արայիկ Մուրադխանյանի անվամբ, ում տղան Ս. Սարգսյանի ընկերն է: Վերջինիս հայտարարության համաձայն՝ ավտոմեքենան վարելու ընթացքում իր առջև կենդանի է հայտնվել և ինքը, խույս տալով կենդանուց, չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և միայն հասցրել է իրեն դուրս նետել ավտոմեքենայից, և եթե նա այդ քայլին չդիմեր, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ ունենար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գլխավոր կոնդուկտոր, իսկ ավտոմեքենան ապահովագրված է Կասկո եղանակով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր