Մալազիայում լաստանավ է խորտակվել․ կան զոհեր և անհետ կորածներ
Մալազիայում ներգաղթյալներով լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով գրանցվել է 2 զոհ, 60 մարդու հաջողվել է փրկվել։ Այս մասին հայտնել են Մալազիայի իշխանությունները, փոխանցում է Associated Press֊ը։
Ներկայումս 35 մարդ անհետ կորած է համարվում։
Ավելի վաղ հայտնել էին, որ անհետ կորած է 66 մարդ։
Նավ խորտակվել է հունիսի 18֊ի գիշերը՝ Բանտինգ քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Նավում գտնվել է 97 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։