211652_close_icon
views-count1658 դիտում article-date 16:15 16-04-2014

Հարավային Կորեայի ափերին լաստանավ է խորտակվել․ կան 100֊ից ավելի անհետ կորածներ

Հարավային Կորեայի հարավարևմտյան ափերի մոտ 477 ուղևորներով լի լաստանավ է խորտակվել, որի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Ренхап» լրատվական միջոցը։ «Ренхап»֊ն ու YTN հեռուսատաալիքը նշում են, որ հաջողվել է փրկել 368 մարդու։ Սակայն այդ տվյալնները նախնական են և դեռ ստուգված չեն։ Լաստանավում գտնվող միջնակարգ դպրոցի 338 աշակերտները և ուսուցիչները փրկվել են, հայտնում է Reuters գործակալությունը։ Զոհվել է 4 մարդ, 55 մարդ վիրավոր է, հայտնում է CNN-ը։ Sewol կոչվող լաստանավը ափից մոտ 470 ուղևոր է վերցրել, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների։ Այն ուղևորվում էր Կորեական թերակղզուց 100 կմ դեպի հարավ գտնվող Չոջու կղզի։

Նմանատիպ նյութեր