Ռուհանին զգուշացրել է, որ Իրանն ամեն գնով պաշտպանելու է Իրաքում շիաների սրբավայրերը
Իրանն ամեն հնարավորը կանի, որպեսզի պաշտպանի Իրաքում գտնվող շիաների սրբավայրերը: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ իրանա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Խորամաբադ քաղաքում մեկնաբանելով վերջին օրերի Իրաքի իրադարձությունները:
«Ինչ վերաբերում է Իրաքում շիական իմամների դամբարաններին, մենք նախազգուշացնում ենք ահաբեկիչներին, որ իրանական մեժ ժողովուրդը ամեն ինչ անելու է՝ դրանք պաշտպանելու համար»,-ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրաքում մեծ ակտիվություն է ցուցաբերում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը՝ մեկը մյուսի հետևից գրոհելով և վերահսկողություն սահմանելով խոշորագույն քաղաքների վրա:
Իրանը իրաքյան իշխանությունների շրջանակներում ունի իր շիա-մահմեդական ազդեցիկ գործիչները, իսկ գրոհայինները պատկանում են սուննի ահաբեկչական խմբարումներին: