211652_close_icon
views-count2192 դիտում article-date 21:09 16-06-2014

70 վայրկյան

Գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի ընդունած որոշումից մինչև համապատասխան գործողությունը 70 վայրկյան է: Դա նշանակում է, որ մարդու ընդունած որոշումները մեծ մասամբ կատարվում են համարժեք գործողություն կատարելու անհրաժեշտությունից շուտ: Օրինակ. եթե մարդը ինչ-որ գործողություն պետք է կատարի, կամ դիմադրի ինչ-որ ընթացքի, ապա ուղեղն այդ մասին իմանում է և համապատասխան ազդակ է ուղարկում 70 վայրկյան առաջ: Այս գիտական փորձը կատարվել է 20.000 մարդու նկատմամբ: Փորձը բոլորի նկատմամբ դրական արդյունք է ցույց տվել: Այսպիսով ապացուցված է համարվում, որ մարդն իր հետ կատարվողի մասին իմանում է 70 վայրկյան առաջ: Եթե մարդու գլխին աղյուս է ընկնում, ապա մարդու ուղեղն այդ մասին իմանում է 70 վայրկյան շուտ: Հարցն այն է, թե ինչպե՞ս է մարդը վստահում իր ուղեղին: Այս փորձից հետո առաջ է քաշվել վարկած, թե հնարավոր է երկարացնել 70 վայրկյանը, այսինքն մարդու մոտ արհեստականորեն զարգացնել պայծառատեսության շնորհ: Եվ դա տրամաբանական է: Եթե ուղեղը կարողանում է 70 վայրկյան շուտ իմանալ իր անելիքի մասին, ապա ուղեղի նույն հատվածը մի քանի անգամ ակտիվացնելու արդյունքում հնարավոր է մի քանի անգամ երկարացնել այդ ժամնաակահատվածը: Այս երևույթի զավեշտալի կողմերից է այն, որ խորամանկ և մեծամիտ մարդը երբեմն ձգտում է խաբել ուղեղին և կատարել նրա ընդունած որոշումից տարբերվող՝ այլ որոշում: Արդյունքում առաջանում է ուղեղի հետ կապված խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս հոգեկան հիվանդության տեսքով: Այսինքն երբ մարդը փորձում է արհամարել ուղեղի 70 վայրկյան առաջ ընդունած որոշումը և կատարել այլ գործողություն, ապա ընկնում է առնվազն ընկճախտի մեջ: Այս էֆեկտը մարդկությանը հայտնի է եղել վաղուց, սակայն 70 վայրկյանի ճշգրտությունը պարզվել է բոլորովին վերջերս: Հին իմաստունները խորհուրդ էին տալիս վստահել զգացումներին, վստահել սեփական մտքերին, ցանկություններին: Եթե մարդն ուզում է ասել «այո», ապա պետք է ասի «այո»: Եթե ուզում է ասել «այո», բայց ասում է «ոչ», ապա նրա ուղեղը սկսում է իրականությանը ոչ համարժեք ազդակներ ուղարկել, և մարդու մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ: Այս առումով առավել հարմար է և արդյունավետ տոլստոյական կարգախոսը. «Արա այն ինչ անելու ես, և ինչ ուզում է թող լինի»: Այս կարգախոսով առաջնորդվող մարդն առաջին հայացքից ռիսկի է դիմում, սակայն ապահովված է հոգեկան խնդիրներ ունենալուց: Բացի այդ իր համոզմունքներով, զգացմունքներով առաջնորդվող մարդը հարգանքի է արժանի ցանկացած տեսանկյունից: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր