Լիվերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակում տեղի ունեցած «Ատլետիկո Նասիոնալ»- «Նասիոնալ» խաղի ժամանակ մրցաշարի պատմության ընթացքում բացառիկ դեպք է գրանցվել: Հանդիպման մեկնարկից 24 վայրկյան անց գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել տանտերերի խաղացող Մարկո Ռոդրիգեսին: