211652_close_icon

Տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում. Աբրահամյան

views-count676 դիտում article-date 16:53 06-11-2025
Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների` քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտների» հետևանքով, 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից, այն համարելով թարգմանչական` իր կողմից տեխնիկական խնդիր:

Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը»:

Նմանատիպ նյութեր