2652 դիտում
10:58 14-06-2014
Դատարանի բակում կրակոցներ արձակած երիտասարդի հոր մեկնաբանությունները դեպքի մասին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ներկայացնում ենք «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի ընթացքում. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ հարցազրույցից մի հատված.
- Պ. Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդին պատրաստվում է նման քայլի գնալ: Ի՞նչն է եղել պատճառը, ձեզ ի՞նչ է հայտնի:
- Ես իմացել եմ լրատվական միջոցներից, դեռ տեսակցություն չեմ ունեցել իր հետ, և մանրամասները հայտնի չեն: Ինքը Շանթ Հարությունյանի հետ այնքան է ծանոթ, ինչքան բոլոր միտինգ գնացողները, այսինքն Շանթի հետ ինքը անձնական շփում չի ունեցել: Դե պատկերացրեք, այս երկրում, նման իրավիճակում ցանկացած մարդ կարող է նման ձևով իրեն պահել: Որդիս ակտիվ անձնավորություն է եղել, ակցիաներին մասնակցել է:
- Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդու մոտ կա գազային ատրճանակ: Այդ ատրճանակն իրե՞նն է թե ոչ:
- Ոչ: Ես տեղյակ չեմ եղել ատրճանակից: Բայց իմ կարծիքով, իրենն է եղել: Ես մտածում եմ, որ իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր: Նշեմ, որ երեկ (նախօրեին) ոստիկանները խուզարկել են մեր բնակարանը և իր դարակից հանել են ատրճանակի տուփը, որ գնված է եղել: Այսինքն, ինքը այդ գազային ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով:
- Տեսակետ կա նաև, որ ձեր որդուն ոստիկանությունն էր ուղարկել, ինչպես նաև նշում են, որ նա սադրիչ է: Այս մասին ի՞նչ կասեք:
- Դա լրիվ սուտ բաներ են, տենց բան չի կարող լինել, դա մարդկանց ֆանտազիան է: Մարդը իր ազատությունից է զրկվել, էդ որ հիմարը կգնա կասի 4-7 տարի նստեմ հանուն ոստիկանության, տենց բան լինել չի կարող, ինքը այդ տղան չէ: Ինքը պատմվածքներ է գրում, որ կարդաք ձեզ պարզ կլինեն իր մտքերն ու գաղափարները:
- Պարոն Կյուրեղյան, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ սովորել է ձեր որդին, իրեն ճանաչում են որպես Արեգ: Ճի՞շտ է դա, թե՝ ոչ:
- Արեգը մյուս որդիս է: Ես երեք որդի ունեմ: Արեգը Հայկի հետ սովորել է նույն համալսարանում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»