40157 դիտում
10:19 17-07-2020
Սարի Թաղում 27-ամյա երիտասարդի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ հրազենի գործադրմամբ նույնպես կատարվել էր սպանության փորձ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ հուլիսի 14-ին ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կա կասկածյալ՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժամունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև այդ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խմբի հետ՝ պարզվել է, որ կասկածյալը Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ֆարսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/15/1159821/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։
Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Ժամանել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել քին, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ պարզել էին նաև, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել էին ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։
Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել էր քննչական խումբ՝ ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
[b]***
[/b]
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/01/1153742/]հայտնել [/url]էինք, որ մայիսի 1-ին կրակոց էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օաերատիվ խումբը։ Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։
Ոստիկանությունը պարզում էր դեպքի հանգամանքները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)