211652_close_icon
views-count1568 դիտում article-date 11:05 14-06-2014

Ե՞րբ, ո՞ր օրվանից սկսվեց Հայաստանի անկումը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ, ո՞ր օրվանից սկսվեց Հայաստան պետության անկումը: Այն ժամանակ, երբ «ժողովրդավարության կղզյակ» երկրից վերածվեցինք հարավկովկասյան «աուտսայդերի» և սկսեցինք քարշ գալ պրոցեսների ետևից: Երբ քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու գործընթացներն այնքան դանդաղեցին, որ մեր մասին դադարեցին խոսել-գրել, մեզնով հետաքրքրվել: Երբ տարածաշրջանային գլոբալ ծրագրերը շրջանցեցին մեր երկիրը, իսկ չշրջանցողներն էլ կասկածելի էին ու լուսանցքային: Երբ երկրի առաջին դեմքերն սկսեցին ոչ թե համապետական նշանակության միջոցառումների մասնակցել և կարևոր օբյեկտների «կարմիր ժապավեններ» կտրել, այլ 35 տեղանոց մանկապարտեզների բացման ներկա գտնվել և հարսանիք-կնունքների: Երբ դեսպաններն իրենց ոչ թե հարգալից ու զգուշավոր պահեցին, այլ սկսեցին սպառնալից տոնով հայտարարություններ անել և քթերը խոթել մեր երկրի ներքին գործերի մեջ: Երբ ինչ-որ մի պետության հաճոյանալու համար սկսեցինք միջազգային կառույցներում քվեարկել աշխարհի «իզգոյ» երկրների նման և հարևան երկրներից մեկի նախագահի երդմնակալությանն ուղարկեցինք ոչ թե ծանրակշիռ պատվիրակություն, այլ ընդամենը մի նախարարի: Վերջապես՝ երբ ռուսական կայսրության ներկայացուցիչ լրագրողի «Համերն» ԱԺ աստիճանների մոտ հասավ, ինչը խորհրդարանի պատմության մեջ աննախադեպ էր: Թերևս պետք է հենց այս շարքում դիտել նաև նախօրեին Սերժ Սարգսյանի ելույթը Վիեննայի քաղաքապետարանում, որտեղ նա ասել է. «Շուրջ 8 տարի է, ինչ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր»: Թե այդ «կապերից» մեր Քանաքեռ-Զեյթունն ինչով է շահել, բոլորովին այլ հարց է, բայց ինչքանով է սուվերեն երկրի նախագահին պատիվ բերում համագործակցության այս ծիծաղելի օրինակի մատնանշումը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր