3050 դիտում
11:03 19-01-2022
Թուրքիայի տնտեսական անկումը վաղ թե ուշ Էրդողանին մղելու է նոր արկածախնդրության․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետությունը» թերթը գրում է․ «Վերջին շրջանում արեւմտյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները հաճախ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության եւ տնտեսական ծանր վիճակի վերաբերյալ քննադատական թղթակցություններ ու վերլուծական հոդվածներ հրապարակում։ Հունվարի 11-ին BBC-ն հրապարակել է Չայուք Կասաբօղլուի «Մնա՞լ, թե՞ գնալ» բավական ընդարձակ թղթակցությունը, որում հեղինակն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ծանր վիճակին։ Ապա հղում է արել 2020 թ. Ստամբուլի Յեդիթեփե համալսարանի եւ «Մաք» ընկերության՝ արտագաղթի մասին երիտասարդների տեսակետների վերաբերյալ համատեղ ուսումնասիրության արդյունքներին, որոնք, ըստ Կասաբօղլուի, շոկային են. 25-29 տարեկանների 76 տոկոսը ցանկանում է արտագաղթել, իսկ 64 տոկոսը քաղաքացիություն ստանալու դեպքում ընդմիշտ կմնա արտասահմանում։ Հարցազրույցների ընթացքում երիտասարդները շեշտել են, որ ուզում են ապրել անվտանգության եւ ազատության պայմաններում։
Իսկ գերմանացի քաղաքագետ, պրոֆեսոր Սարա Նյումանի՝ «Էրդողանի արկածախնդրությունը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի համար» վերնագրով հոդվածում, որը հունվարի 12-ին հրապարակվել է https://kurdpress.com/fa/news/ կայքում, հեղինակը ներկայացրել է Էրդողանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, շեշտել, թե մինչեւ 2005 թ. Էրդողանը, Եվրամիության տնտեսական ու տեխնիկական աջակցությամբ երկրում բարեփոխումներ իրականացնելով, հաշվի էր առնում եվրոպական չափանիշները։ Սակայն 2004-ից, երբ Կիպրոսը Եվրամիության անդամ դարձավ, Թուրքիան հրաժարվեց կարգավորել այդ երկրի հետ հարաբերությունները, ինչի հետեւանքով Եվրամիություն-Թուրքիա փոխհարաբերություններում սկիզբ առավ վատթարացման միտումը։
Բրյուսելը Թուրքիայի դեմ սահմանափակումներ կիրառեց, իսկ Եվրամիությանն այդ երկրի անդամակցումը գրեթե անհնարին դարձավ։ 2013 թվականից հետո Էրդողանը, աստիճանաբար կորցնելով հեղինակությունն ընտրողների շրջանում, 2018 թ. ընտրություններում դաշնակցեց ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» «Ազգային շարժման» հետ։ Դրանից հետո բռնապետական հակումներն էլ ավելի հիմնավորվեցին ներքին քաղաքական ոլորտում. հաշվեհարդար տեսավ քրդերի հետ: Արտաքին քաղաքականության մեջ որդեգրեց ծավալապաշտական ու հարձակողական քաղաքականություն, այդ թվում՝ Էգեյան եւ Միջերկրական ծովերում՝ Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ։
Անկարան, առաջնորդվելով ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությամբ, սկսեց հանդես գալ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի շահերի դեմ՝ ընդառաջելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
751 դիտում
10:54 07-05-2020
Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա․ «Հայաստանի Հանրապետություն»
3350 դիտում
09:51 27-04-2022
Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»