211652_close_icon
views-count1159 դիտում article-date 10:37 27-08-2021

Ազատ անկումը շարունակվում է, դեգրադացիան չի ավարտվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօրվա իրավիճակի համար մեղավորը, պատասխանատուն, խնդիրների լուծումը ձախողածը, սխալ քաղաքականության արդյունքում երկիրը վտանգածը միայն մեկն է՝ գործող իշխանությունը։ Եվ գործող իշխանությունը կլիներ մեղավոր, անգամ եթե ընդամենը մեկ ամիս առաջ իշխանափոխություն եղած լիներ։ Միևնույն է՝ մեղքը միշտ գործող իշխանությանն է։ Նախ, որովհետև ստանձնել է իշխանության բեռը՝ հասարակությանը հուսադրելով, որ ինքը լուծելու է բոլոր խնդիրները, և գիտակցելով այդ խնդիրների ծանրությունն ու բարդությունը։ Եվ որովհետև խոստացել է ապահովել գոնե նվազագույնը՝ մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը՝ այն սահմաններում, որն ինքը ժառանգություն է ստացել։

Եթե որևէ երկրում իշխանությունը փոխվելուց  օրեր անց տեղի ունենան պատերազմ և տարածքային կորուստ, ոչ մի ժողովուրդ չի մեղադրի ընտրություններից առաջ իշխանություն եղած ուժին կամ անձանց։ Դա չգրված օրենք է, որը, փաստորեն, չի գործում միայն Հայաստանում։ Ազատ անկումը շարունակվում է, դեգրադացիան չի ավարտվել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր