211652_close_icon
views-count763 դիտում article-date 19:08 13-06-2014

Արտաքին գործերի նախարարն ընդունել է Շվեդիայի առևտրի նախարարին

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը: Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Նույն օրը երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի ունեցավ Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Նմանատիպ նյութեր