Դոնբասի հանքահորում պայթյուն է որոտացել
Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 9 հանքափորեր անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության տվյալների՝ պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 3:40֊ին՝ 300 մ խորության վրա։
Հանքահորում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Անհետ կորածների որոնման փրկարարաորոնողական աշխատանքներ են տարվում։