Վթար՝ Դոնեցկի մարզի հանքահորում․ գրանցվել է 7 զոհ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սկոչինսկիի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 զոհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA-Novosti֊ն։
«Վթարի վայրում 7 մարդ մահացու վնասվածք է ստացել։ Վնասվածքներով 1 հանքահոր տեղափոխվել է հիվանդանոց»,֊ ասվում է մամլո ծառայությունում։
Նշենք, որ վթարը գրանցվել է այսօր առավոտյան՝ գազի արտանետման ժամանակ, երբ մոտ 1 300 մետր խորության վրա գտնվել է 52 մարդ։
Ներկայումս փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։