Պայթյուն՝ Չինաստանի հանքահորում․ զոհվել է 13 մարդ
Չինաստանի Յունան նահանգի հարավարևմտյան մասում գտնվող ածխի հանքահորում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 13 հանքափոր, ևս 1֊ը անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Միջադեպը գրանցվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Խունտուտյան» հանքահորում, որտեղ 56 մարդ էր աշխատում։ Պայթյունից հետո 42֊ին հաջողվել է դուրս գալ, իսկ 14֊ը հայտնվել է ստորգետնյա շրջափակման մեջ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարուանկում են։ Վթարների մեծ մասը տեղի ունենում անվտանգության կանոնների խախտման պատճառով։