211652_close_icon
views-count7642 դիտում article-date 11:33 11-06-2014

Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով Lexus-ն ու աղբատար բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի թիվ 14 շենքի դիմաց բախվել Երևանի բնակիչներ, 26-ամյա Գեորգի Կազումյանի վարած Lexus մակնիշի 90 QC 090 համարանիշի և 76-ամյա Ավետիս Կարապետյանի վարած ГАЗ 3507 մակնիշի 43 OU 528 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր