Մոսկվայի կենտրոնում հատուկ ջոկատայինները ազատ են արձակել պատանդ վերցված օտարերկրացուն
Մոսկվայի կենտրոնում հատուկ ջոկատայինները ազատ են արձակել պատանդ վերցված օտարերկրացուն, ումից անհայտ անձինք զենքի սպառնալիքով խոշոր գումար էին պահանջում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ Մոսկվայի Տագանկա թաղամասում՝ Մալիե Կամենշչիկի փողոցում, անհայտ անձինք ատրճանակով սպառնացել են օտարերկրացի տղամարդուն՝ պահանջելով խոշոր գումար:
Հատուկ օպերացիայի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Պատանդ վերցված տղամարդը ազատ է արձակվել, իսկ հանցագործները ձերբակալվել են: