2621 դիտում
11:06 07-06-2014
ԴԱՀԿ-ի «ատկատ»-ի նոր մեխանիզմը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» թերթը բազմիցս անդրադարձել է խնդրին, թե ինչպես է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցները «մսխում» իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության ծառայություններից օգտվելու համար: Իսկ ծառայությունները բազմաթիվ են:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ-ն ամեն տարի ՀՀ պետական բյուջեի հաշվին նորոգում է BYD մակնիշի իր ավտոմեքենաները՝ հենց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունում: Ավելին՝ ոչ միայն նույն ընկերությունում են անընդհատ նորոգվում մեքենաները, այլ անգամ ուշագրավ զուգադիպությամբ ամեն տարի ԴԱՀԿ-ը վերանորոգման է ուղարկում հենց նույն մեքենաները:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախորդ տարի վերանորոգվել է 13 մեքենա, այս տարի ևս վերանորոգվել են հենց այդ նույն մեքենաները՝ այդ թվում և BYD F3 մակնիշի 113SS03, 114SS03, 116SS03 համարանիշի ավտոմեքենաները: Հետաքրքիր է՝ սա «ատկատ»-ի նոր մեխանի՞զմ է, թե՞ այդ մեքենաներն այնքան անորակ են, որ ամեն տարի նորոգման կարիք են զգում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8769 դիտում
11:05 08-11-2016
Ծանոթ-բարեկամ մեխանիզմը «ծաղկում» է ԴԱՀԿ-ում. «Ժողովուրդ»
14674 դիտում
09:13 23-02-2018
Ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը. գործարար Սամվել Սահակյան. «Չորրորդ իշխանություն»
3144 դիտում
08:59 26-06-2019
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում գործարարից «ատկատ» են պահանջել. «Ժամանակ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»