211652_close_icon
views-count1342 դիտում article-date 11:55 05-06-2014

Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները խրախուսվում են Թուրքիայի կողմից. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՅԴ բյուրոն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները: Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանությունների դեմ իբրև ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են: Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա սաստկացած հարձակումները խրախուսվում են հատկապես Թուրքիայի կողմից: Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր արևմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակներն օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները: Հակահայ հարձակումներում և գործած ոճրագործություններում մեղսակից են համարվելու բոլոր այն պետությունները, որոնք այդ արարքները կանխում: Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար: Կոչ ենք անում նաև համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանն ուղղված ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի և գրասենյակների նախաձեռնություններին: ՀՅԴ Բյուրո»:

Նմանատիպ նյութեր