1649 դիտում
09:12 05-06-2014
Սուր պայքար՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջև ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է:
Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ են արտահայտվել:
Շավարշ Քոչարյանը մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին, հենց ինքն էր Ասոցացման Պայմանագրի ամենաթունդ ջատագովը և ՄՄ-ին միանալու հակառակորդը: Հենց նա էր ասել, որ Մաքսային Միություն մտնելը անիմաստ է, քանի որ նրա հետ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանին, ապա ուրիշ բան չասենք. ընդամենը 2-3 օր առաջ նա հայտարարեց, որ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր անձնական ընկերն է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
09:06 05-04-2014
Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել․ Ժողովուրդ
8262 դիտում
10:34 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»
3375 դիտում
09:51 30-11-2018
Թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար․ «Փաստ»
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»