2971 դիտում
09:06 05-04-2014
Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս. Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում։
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է՝ գործնական հարցեր քննարկելու համար. «Իսկ երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2376 դիտում
09:01 14-07-2021
ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է. «Ժողովուրդ»
3411 դիտում
09:51 30-11-2018
Թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար․ «Փաստ»
1708 դիտում
08:40 22-08-2023
Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1057 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
751 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան