«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը:
Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչիշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում են այդ պաշտոնի համար:
Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը: Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել:
Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ այս ու այլ հարցերի վերաբերյալ, բայց դաշինքի անդամները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը չունենալու պատճառով խորը ընդհատակ են անցել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]