4326 դիտում
23:27 13-04-2020
Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել
Քիչ առաջ [email protected] էլ.-փոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»:
Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.-փոստից:
Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին:
Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել:
Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները:
[b]«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected][/b]
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
10:00 03-10-2014
Air Armenia-ի ղեկավարությունը կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել. Ժամանակ
4828 դիտում
09:13 17-11-2018
Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. «Փաստ»
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ