1841 դիտում
13:11 14-03-2015
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են նախագահականի մոտ՝ պարտք՝ պարտքի դիմաց առաջարկով
Նաիրիտցիներն այսօր` մարտի 14-ին, ինչպես եւ խոստացել էին, հավաքվել են նախագահական նստավայրի մոտ եւ պահանջում են չվճարվող պարտքի դիմաց իրենց ազատել կոմունալ վարձավճարներից:
«Ինչպես հասկանում ենք, այլ տարբերակ չի մնում: Միակ տարբերակը սա է՝ պարտք՝ պարտքի դիմաց: Համ տարիներ շարունակ չեն վճարել, համ էլ հարկադիր պարապուրդի են մատնել»,- [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին ցուցարարները, ինչպես նաեւ փոխանցեցին, որ շարունակելու են այս պահանջը առաջ տանել՝ միաժամանակ պահանջելով նաեւ իրենց չվճարված աշխատավարձը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ մարտի 13-ին հանդիպել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն գործարանի աշխատակիցներին ոչ մի հստակ երաշխիք չի տրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Նրանց ասել են, որ քացախաթթվի արտադրության վաճառքի եւ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո նոր միայն կարելի է խոսել աշխատավարձերի վճարման մասին: Միաժամանակ ավելացրեցրել էին, որ հանդիպման արդյունքները իրենց չեն գոհացրել եւ վաղը՝ մարտի 14-ին, կհավաքվեն նախագահի նստավայրի մոտ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար:
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
11:51 20-01-2015
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին նախագահական նստավայրի մոտ են
1348 դիտում
08:35 25-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ․ 168 ժամ
1050 դիտում
17:26 16-02-2014
Գյուղատնտեսական սկանդալ Շիրակում. պարտք՝ պարտքի դիմաց. տեսանյութ
Այս բաժնից
763 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1048 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան
1228 դիտում
17:43 28-12-2024
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել