211652_close_icon

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը

views-count1154 դիտում article-date 17:29 04-11-2015
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաեւ ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ Ազգային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկիի հետ:

Նմանատիպ նյութեր