Վան Գալը մեծագույն մարզիչ է. Պետեր Շմեյխել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասպահ Պետեր Շմեյծելը գոհ է, որ անգլիական ակումբի նոր գլծավոր մարզիչ է նշանակվել Լուի վան Գալը:
« Ասացեք ինձ գեթ մեկ մարզչի, ով է ֆուտբոլում ավելիին է հասել և ունի նման մեծ հեղինակություն, որքան վան Գալը: Մեծագույն ակումբները գլխավորում են մեծագույն մարզիչներ, ինչպիսիք են` Անչելոտին, Մոուրինյոն, Վենգերը: Եվ վան Գալը նրանցից մեկն է: նա ունի իր փիլիսոփայությունը և նպատակասլաց է: Նա հստակ գիտի, թե ինչ է ուզում: Բացի այդ նա մեծագույն ակումբներում աշխատելու փորձ ունի, իսկ ներկայումս գլխավորում է Հոլանդիայի հավքականը, որը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ»,-ասել է Շմեյխելը: