Համոզված եմ, որ Վան Գալը ոտքի կկանգնեցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. Շմեյխել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը նշել է, որ հիասթափված է Անգլիայի առաջնությունում թիմի մեկնարկից: Մյուս կողմից, դանիացին ընդգծել է, որ հավատում է, որ թիմի նորանշանակ մարզիչ Լուի Վան Գալը կարող է շտկել իրավիճակը:
«Իհարկե, ես կիսում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների դժգոհությունը: Աչքի է զարնում, որ ֆուտբոլիստները սկսել են չհավատալ իրենց ուժերին: Բայց ես համոզված եմ, որ Վան Գալը կարող է շտկել իրավիճակը և ոտքի կանգնեցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մեզ անհրաժեշտ է համբերությամբ լցվել»,-ասել է Շմեյխելը: