211652_close_icon
views-count1380 դիտում article-date 22:25 20-07-2014

Ես և վան Գալը մեծագույն մարզիչներ ենք. Մոուրինյո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհամբերությամբ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալքի խաղերին: Մանկունիացիների նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուի վան Գալը, ում հետ Մոուրինյոն ժամանակին աշխատել է «Բարսելոնա»-ում: «Ես չեմ անհանգստանում, որ վան Գալը աշխատելու է Անգլիայում: Վերջերս ես դիտեցի վան Գալի մամուլի ասուլիսը` դա իսկական վան Գալն էր` ազնիվ և բարի, ինչպես միշտ: Ես անհամբերությամբ եմ սպասում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք խաղերին: Վան Գալը հիանալի մարզիչ է և համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Ես և վան Գալը մեծագույն մարզիչներ ենք: Նա 2014 թվականի աշխարհի առաջնության լավագույն մարզիչն էր: Ներկայումս նա իր կարիերայի լավագույն պահերից մեկն է ապրում: բացի այդ մենք նրա հետ ընկերներ ենք»,-ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր