«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Այն, ինչը նա արեց «Բարսելոնայի» հետ, ֆանտաստիկա էր: Սակայն նրա բախտը բերեց, քանի որ ստացել էր իր խաղային փիլիսոփայությանը համապատասխանող խաղացողների:
«Բավարիայում» ամեն ինչ լավ էր, թեպետ` իմ կարծիքով, նա փոխեց մինչ այդ վառ և հրաշալի խաղ ցուցադրող թիմը` նրան ներարկելով ձանձրալի խաղաոճ:
Պեպի համար կարևորը գնդակին տիրելն է, տիրելը այնքան, որքան հնարավոր է», ասել է Շմեյխելը: